ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մասերի բաժանված, երկուստեք Նժդեհ վկայակոչելով, իրար թուրք անվանելով՝ բռնել ենք ինքնավերացման ուղին

Մասերի բաժանված, երկուստեք Նժդեհ վկայակոչելով, իրար թուրք անվանելով՝ բռնել ենք ինքնավերացման ուղին
27.03.2023 | 20:14

Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը դեռ պիտի ուսումնասիրեն հոգեբաններն ու քաղաքագետները, որովհետև միայն նա կարող է խայտառակ պարտությունից հետո դուրս գալ քարոզարշավի, լկտիաբար՝ աղուհաց վայելել, Հիտլերի ու Մուսոլինիի նման, հնդկահավաբար փքված, իրեն մանուկներով շրջապատած ճառեր ասել ու ինքզինքը պահել այնպես, կարծես հաղթանակած գեներալիսսիմուս Ստալինն է։

Իսկ այն, թե ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, վերջինիս օգտագործելով՝ տապալեցին նորանկախ Հայկական պետականությունն ու ի չիք դարձրին նրա պանծալի որդիների հաղթանակը - ուսումնասիրելու են աշխարհի բոլոր հետախուզական դպրոցներում և այդ դասաշարքը կոչվելու է «Սահակաշվիլիից մինչև Փաշինյան կամ վարդերից մինչև թավշյա կախաղաններ»։

Իսկ այսօր, կարմիր գծերի կատարյալ բացակայության պայմաններում, երբ երկիրը տրված է անհայրենիք, անծագում, անփորձ, անպատրաստ, անդեմ, ապաշնորհ, ցինիկ ու լկտի հեղափոխական թավշյա անասնապետությանը, տարածվող COVID-ի ու կորուստների, գերիների, անհայտ կորածների իրար գումարված ցավից խելագարվող ժողովրդի աչքի առաջ «Շագրենի կաշվի» նման փոքրանում է Հայաստանս՝ ուղիղ համեմատական Նիկոլ - Աննա զույգի ցանկություններին։

Եվ դա կատարվում է Հայի նոր տեսակի ծափահարությունների ներքո, այն հայի, ով իր մտքում, հոգեբանորեն, ամեն ինչ տվել է թուրքին՝ Էջմիածինն էլ, մատենադարանն էլ։

ՈՒ հիմա, մասերի բաժանված, երկուստեք Նժդեհ վկայակոչելով, իրար թուրք անվանելով՝ բռնել ենք ինքնավերացման ուղին։

Այսօր՝ Արցախին զինվոր արդեն չենք տալու։ Վաղը չենք տա Սյունիքին։ Մյուս օրը Տավուշին, մինչև վերջին Հայը կարտագաղթի կամ կթուրքանա, ինչպես թրքացաան Բյուզանդիայի ութ միլիոն քրիստոնյա բնակիչները, երբ հիսուն հազար թուրքի լամուկներ ներխուժեցին այդ Երկիր։

Մինչ այդ, ինքնասիրությունից զրկված, ամեն ինչ կանենք, որպեսզի դուր գանք Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, Վենետիկի Հանձնաժողովին, Մինսկի խմբին, Եվրոխորհրդին ու հազար ու մի ուրիշ բաների, այդ ընթացքում ստամբուլյան ու չգիտեմինչյան կոնվենցիաներ ստորագրելով կվերացնենք Հայի «լտղամարդ» տեսակը, մանավանդ, որ գլխավոր շտաբի պետն ու բանակի ղեկավարներն էլ «տղամարդ լինելու» մի կարգին օրինակ ցույց չտվեցին։

ՈՒ լրագրող ծեծողների պետության «դը՜մփ-դը՜մփ-հու՜»-ի հնչյունների ներքո կմտնեք ձեր տուն, կփակվեք ձեր խոհանոցում, մինչև որ մի օր թուրքը կդմփդմփացնի ձեր տան դուռը։

Դավիթ ՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4091

Մեկնաբանություններ